Ինչպես տեղեկանում ենք Ռուսաստանի Խաբարովսկի մարզի կառավարության կայքից, Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը հունվարի կեսին պետք է հանձնեին առաջին գնորդին` «Արմավիա» ավիաընկերությանը, դեռ գտնվում է Կոմսոմոլսկ նա Ամուրե քաղաքի ավիացիոն ընկերությունում: Ինքնաթիռն, ըստ կայքի, արդեն իրականացրել է 64 փորձարկում: Դրանից հետո այն կտեղափոխվի Ժուկովսկ քաղաք, որտեղ համապատասխան հավաստագիր ստանալուց հետո կտրամադրվի հայկական կողմին:
Սակայն կայքում չի նշվում, թե որն է հետաձգման պատճառը: