Ադրբեջանը հույս ունի, որ ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության ընթացքում կակտիվանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան. հաղորդում է TREND-ը: Նրա կարծիքով, Հայաստանը այս տարի ևս շարունակելու է ապակառուցողական քաղաքականությունը բանակցային գործընթացում: Նշենք, որ հունվարի մեկից ԵԱՀԿ-ի նախագահությունը Ղազախստանից անցել է Լիտվային: