ԱՄՆ-ի Ստենֆորդի համալսարանի գիտնականները հայտնաբերել և մկների վրա փորձարկել են տարբեր տեսակի քաղցկեղների բուժման խոստումնալից մի միջոց:
Այդ մեթոդը կայանում է քաղցկեղի բջիջները ոչնչացումից պաշտպանող CD-47 սպիտակուցի արգելափակման մեջ: Ըստ գիտնականների՝ CD-47 սպիտակուցի՝ «ինձ չուտել» ազդանշանի արգելափակումը մկների մոտ ճնշում է ցանկացած քաղցկեղի տեսակի զարգացումը:
Կենդանիներին տրվել են կրծքի, ձվարանների, հաստ աղիքի, ուղեղի, լյարդի և շագանակագեղձի քաղցկեղի նմուշներ:
Բացի այդ, պարզվել է, որ մեծ քանակությունով CD-47 սպիտակուցի առկայությունը ուռուցքի որոշ տեսակների դեպքում կարող է ծառայել որպես արժեքավոր օգնություն բժշկական կանխատեսումները կազմելիս:
Մամուլի հաղորդագրության մեջ նշված է նաև, որ հասնելով տպավորիչ հաջողությունների կենդանիների վրա, մասնագետներն այժմ ցանկանում են առաջիկա 2 տարվա ընթացքում անցնել կլինիկական փորձերի մարդկանց վրա:
Աշխատանքի մասին հաշվետվությունը տեղադրված է Proceedings of the National Academy of Sciences օնլայն պարբերականում:











































