Ամերիկյան Foreign Policy ամսագրի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը վրդովված է Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության ամրագրումից:
Այն բանից հետո, ինչ Անկարան հրաժարվեց գնել իսրայելական զենք, պաշտոնական Բաքուն, Իլհամ Ալիևի գլխավորությամբ, տարեսկզբին Իսրայելի հետ կնքեց երկարաժամկետ պաշտպանական պայմանագիր, ըստ որի՝ Իսրայելը 1.7 միլիարդ դոլարի սպառազինություն պետք է մատակարարի Ադրբեջանին:
Ձմռանն Էրդողանը Իսրայելի ու Ադրբեջանի գործողություններից բողոքել է վաշինգտոնյան վարչակազմին:










































