Դերասանուհի Ջուլիանա Մուրը կմարմնավորի հերոսներից մեկին իր գործընկեր Ջոզեֆ Գորդոն-Լևիտի ռեժիսորական դեբյուտում:
Այն մասին, որ ներկայումս դերասանուհին բանակցություններ է վարում կատակերգական ֆիլմի նկարահանումներին մասնակցության մասին, որը դեռ անվանում չունի, հայտնի է դարձել Variety պարբերականին:
Հայտնի է, որ Մուրին բաժին կընկնի ֆիլմի գլխավոր հերոսի անբարետես ղեկավարի կերպարը (գլխավոր հերոսին կմարմնավորի Գորդոն-Լևիտը):
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ գլխավոր հերոսուհուն ֆիլմում կմարմնավորի Սկարլետ Յոհանսոնը: Առայժմ նախագծի այլ մանրամասներ հայտնի չեն:
31-ամյա Ջոզեֆը նախկինում երբեք չի նկարահանել լիամետրաժ ժապավեններ, սակայն ունի կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելու փորձ:










































