Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ վաղը Թբիլիսիի միանգամից 6 կենտրոնական հրապարակներում միաժամանակ անցկացվելու են քաղաքացիական համերաշխության ակցիաներ:
Մարդկային խորհրդանշական շղթան կապելու է Վրաստանի մայրաքաղաքը, որի բնակիչները փողոց դուրս կգան մարդու իրավունքների, ԶԼՄ-ների ազատության, անվտանգ հասարակական միջավայրի և այս աշնանն արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ 1991 թվականի մարտի 31-ին Վրաստանում անցկացվել է անկախության հանրաքվե:











































