Ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը մի անգամ ստիպված է եղել գնդակահարել սիրած կատվին։ Խոսքը Հեմինգուեյի` մինչ օրս չտպագրված նամակներից մեկում նկարագրված էպիզոդի մասին է, որը ցուցադրվում է Բոստոնում Ջոն Քենեդու անվան գրասարանում: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Գրադարանում ներկայացված է գրողի 15 նամակ` ուղղված վենետիկցի արիստոկրատ Ջանֆրանկո Իվանչիչին, որի հետ Հեմինգուեյը ծանոթացել է 1949 թ.:
Գրությունը, որի մասին է խոսքը, գրվել է 1953-1960 թթ. ընկած ժամանակահատվածում, երբ գրողն ապրում էր Կուբայում:
1953թ. փետրվարի 22-ին թվագրվող նամակում Հեմինգուեյը պատմում է այն մասին, որ իր Վիլլի կատուն ընկել է մեքենայի տակ: Կենդանին տանջվել է, ուստի գրողը ստիպված է եղել սպանել Վիլլիին:
Հեմինգուեյը չի կարողացել որևէ մեկին հանձնարարել կատվի սպանությունը:
Նամակում այնուհետև Հեմինգուեյը խոստովանում է, որ ինքը կրակել է մարդկանց վրա, սակայն երբեք չի սպանել «ինչ-որ մեկին, որին ճանաչել ու սիրել 11 տարվա ընթացքում, և որը երկու կոտրված թաթերով շարունակում էր մլավել»:
Գրողը նշում է, որ կատվին սպանելուց հետո իր տուն են եկել ինչ-որ զբոսաշրջիկներ, սակայն ինքն ասել է, որ հարմար պահ չէ զրուցելու համար, ու խնդրել է հեռանալ:
Վիլիի կատուն, համաձայն «Հեմինգուեյի կատուները. պատկերազարդ կենսագրություն» գրքի, որպես նախատիպ է ծառայել «Կղզիներ օվկիանոսում» գրքում նկարագրված կատուներից մեկի համար:
Հեմինգուեյը հայտնի էր կատուների նկատմամբ սիրով: 1945 թ. նա ուներ 23 կատու:








































