Կառավարամերձ շրջանակներից «Առավոտին» հայտնի է դարձել, որ առաջիկա քարոզարշավում հնարավոր է` «կոմպրոմատային քաղաքականություն» կիրառվի:
«Ասում են, որ շատ հայտնի քաղաքական գործիչներից մեկը, ով անսպասելիորեն ավարտել է իր կարիերան, հնարավոր է` որոշ լրատվամիջոցներով կառավարության գործունեությունը խիստ ու անձնավորված քննադատության ենթարկի: Այդ մասին տեղեկացվել են կառավարությունում ու նախագահականից հանձնարարական ունեն` նման դրսևորումների պարագայում հրապարակել «պատվիրատուների» անունները»: