Աֆղանցի պաշտոնյաներն այսօր հայտնել են, որ Արևմտյան Աֆղանստանում ամերիկյան օդային հարձակումների և զինված պայքարի արդյունքում «Թալիբան»-ի տասնյակ գրոհայիններ են մահացել:
The Jerusalem post-ի փոխանցմամբ՝ Միջազգային անվտանգության աջակցության ուժերի խոսնակն ասել է, որ կոալիցիայի օդային երկու հարձակումից հետո բազմաթիվ գրոհայիններ են մահացել:
Արևմտյան Աֆղանստանում ոստիկանության խոսնակ Աբդուլ Ռաուֆ Ահմադիի հաղորդմամբ՝ սպանվել է 30 գրոհային և վիրավորվել 15-ը:










































