Friday, 19 04 2024
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը

Բարեփոխումներից անմասն չեն մնացել Թուրքիայի հայկական զանազան կառույցները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը


– Սույն թվականի հունիս ամսին Թուրքիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Ինչպիսի՞ն է  տրամադրությունը Ստամբուլում ընտրություններից առաջ:


– Ժողովրդավարացման  գործընթացի ամրապնդման հանգրվանում խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է: Անցյալ տարվա աշնանը կայացած հանրաքվեից հետո երկիրը ընդհանրապես նախընտրական մթնոլորտից աստիճանաբար սկսեց դուրս գալ: Բնականաբար, դեռևս երկար ժամանակ կա, բայց արդեն հետզհետե նկատվում է, որ  քաղաքական շրջանակները, քաղաքական աշխարհը  ուշադրությունը լրիվ սևեռել են առաջիկա ընտրությունների վրա: Թուրքիայի տնտեսությունը բավականին կայուն տեմպով զարգանում է, և երկրի միջազգային հեղինակությունը բավականին ամրապնդված է այդ շրջանում, իհարկե կան թերություններ ու պրոբլեմներ, սակայն այդ ամենով հանդերձ` մեկնաբանությունները բավականին լավատես են իշխող վարչապետ Էրդողանի գլխավորած կուսակցության վերաբերյալ:


– Արդյոք հայկական համայնքը նախապատվությունը կտա՞ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:


– Բնականաբար, միանշանակ չի կարելի ասել, որ Թուրքիայի հայ համայնքի անդամները բոլորն են կողմնակից են այս կամ այն կուսակցության: Թուրքիայի հայ համայնքի անհատներն իրենց ասպասելիքներով, իրենց քաղաքացիական դիրքորոշումով առաջնորդվելիս նախընտրում են  մի կուսակցություն, և մենք չենք կարող ասել, որ իշխող կուսակցության քաղաքական գործունեությունը միանշանակ ընդունելի է կամ ոչ համայնքի համար, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ժողովրդավարական նախաձեռնությունները, բնականաբար, փոքրամասնությունների և հայ համայնքի մոտ դրական են ընկալվում, և բազմաթիվ բարեփոխումներ են եղել փոքրամասնությունների համար, և այդ բարեփոխումներից անմասն չեն մնացել Թուրքիայի հայկական զանազան կառույցները:


– Խոսակցություններ կան, որ եթե ընտրություններում հաղթի իշխող կուսակցությունը, ապա հայ-թուրքական հարաբերությունները փոփոխություններ կկրեն: Հավանակա՞ն եք համարում, որ ընտրություններից հետո ինչ որ բան կփոխվի:

– Եթե ներքին քաղաքական հավասարակշռությունները փոփոխվեն,  կառավարությունը  ներքին առումով շատ ավելի կայուն, ավելի ամուր հիմքի վրա կկանգնի: Ինձ  թվում է, որ համեմատած մյուս կուսակցությունների հետ, իշխող կուսակցությունը կարող է շատ ավելի արմատական կամ կտրական քայլեր անել, քանի որ այդ հավանականությունը և ներուժը ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում