Կահիրեում սունիական Աժար համալսարանի ներկայացուցիչները դուրս են եկել կառավարական հանձնաժողովից, որին հանձնարարված է Եգիպտոսի նոր սահմանադրությունը գրել։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Բուհի ղեկավարության հայտարարության համաձայն՝ իրենց կարծիքն աշխատանքային գործընթացում հաշվի չի առնվում:
Ավելի վաղ Եգիպտոսի լիբերալ և այլ ոչ իսլամիստական կուսակցությունները բոյկոտ էին հայտարարել հանձնաժողովին` բողոքելով նրա անդամների մեծամասնության «չափազանց կրոնականության» դեմ:
Երկրի խորհրդարանը, որում իսլամիստները մեծամասնություն են կազմում, սահմանադրական հանձնաժողովի կազմում ընդգրկել էր օրենսդիր մարմնի 50 ներկայացուցիչների և 50 հասարակական ազդեցիկ գործիչների:











































