Անգլիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթի»-ի իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին թիմի մարզման ժամանակ վիճաբանել է ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ:
Օպերատորներից մեկը կարողացել է նկարահանել, թե ինչպես է Մանչինին կոշտ կերպով իր դժգոհությունները հայտնում ֆուտբոլիստին: Այդ միջադեպից հետո Մանչինիի օգնական Աթիլյո Լոմբարդիոն ֆուտբոլիստին խնդրեց հեռանալ մարզումից:
Վիճաբանության հիմք կարող էր դառնալ Բալոտելլիի՝ Միլան կատարած այցը, որի ժամանակ Մարիոն շնորհավորել է Անդրեա Ստրամաչիոնիին «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար դառնալու կապակցությամբ:









































