Թուրքիայի գլխավոր շտաբը վրացական զինված ուժերին ռազմական տեխնիկա է փոխանցել` մոտ 1,5 միլիոն արժողությամբ: Այս մասին տեղեկացնում է apsny.ge կայքը, հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Վրացական կողմին փոխանցվել է 8 ավտոմեքենա և տեխնիկական այլ միջոցներ: Օգնությունը ցուցաբերվել է երկու երկրների միջև 2005-ին կնքված պաշտպանության ոլորտում համագործակցության մասին պայմանագրի շրջանակներում: Թուրքիան Վրաստանին ռազմա-տեխնիկական ոլորտում աջակցում է 90-ականների վերջերից, իսկ վերջին տարին ակտիվորեն ներգրավվել է վրացական զինված ուժերը ՆԱՏՕ-ական չափանիշներին հասցնելու գործընթացում: