Օրական մեկ փոքր բաժակ (125 մլ) գինու օգտագործումը կանանց մոտ 5 տոկոսով բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
Միլանի համալսարանի հետազոտողները պարզել են, որ օրական փոքր չափաբաժիններով գինու օգտագործման հետևանքով Մեծ Բրիտանիայում տարվա կտրվածքով հիվանդացության ավելի քան 500 դեպք է գրանցվում: Գիտնականների ուսումնասիրության թիրախում եղել են կրծքի քաղցկեղով հիվանդ 120 հազար կանայք:
Այն կանայք, ովքեր օրական 175 մլ-անոց 3 բաժակ գինի են ընդունում, նրանց հիվանդանալու հավանականությունը կազմում է 45 տոկոս:
Գիտնականները խորհուրդ են տալիս իգական սեռի ներկայացուցիչներին զերծ մնալ ալկոհոլային խմիչքների օգտագործումից կամ դրանք օգտագործել հազվադեպ և փոքր չափաբաժիններով:









































