49-ամյա դերասանուհի Դեմի Մուրը ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել ամուսնու` Էշթոն Քաթչերի հեռանալու փաստի հետ: Նրանք ամուսնալուծվել էին Քաթչերի անհավատարմության պատճառով:
Ամուսնալուծությունից հետո Մուրը ստիպված եղավ դիմել բժիշկի: Վերականգնողական կուրսը փոքր-ինչ բարելավեց նրա վիճակը: Աստղը վերադարձավ նկարահանման հրապարակ, սակայն ամուսնու հետ հարաբերությունները վերականգնելու ցանկությունը չմարեց: Դեմի Մուրի սիրտը, սակայն, կոտրվեց Ռիհաննայի և Քաթչերի սիրավեպի մասին լուրերի տարածումից հետո: Պապարացիները լուսանկարել էին Ռիհաննային գիշերը, Քաթչերի տան մոտ:
24-ամյա Ռիհաննան հերքել է իր և Քաթչերի միջև սիրային կապը: Լրագրողների հարցերին Ռիհաննան պատասխանել է. «Ես մենակ եմ և շատ երջանիկ»:








































