Tuesday, 09 06 2026
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է

Հրամանատարը «օձի փայտով» ծեծել է զինվորին. նա մահացել է ժամանցի սենյակում

Տուժողները Վազգեն Սարգսյանի անվան զինվորական բարձրագույն ուսումնական հաստատության ժամկետային երկու զինծառայողներ են` Էդգար Բադալյանը և Աշոտ Հովհաննիսյանը. վերջինս մահացել էր քրեական գործով գլխավոր մեղավորի` հրամանատար Արամ Վարդանյանի ծեծի և նրա դրդմամբ զինվորին մահվան հասցրած շարքային զինծառայողների և գումարտակի հրամկազմի լուռ համաձայնության արդյունքում:

Եվ այսպես, կապիտան Արամ Վարդանյանը` Թալիշում գտնվող զորամասի 1-ի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարը, ում 2009թ.-ի օգոստոսի 15-ից վստահված է եղել «X» հրամանատարական դիտարկման կետը (ՀԴԿ)` դրա ենթակայությամբ գտնվող երեք մարտական հենակետերով (դրանք պայմանականորեն անվանենք` 1, 2, 3), դարձել է հանցաշղթայի և այն կոծկելու կետ: Նախապես նշենք, որ վաշտի հրամանատարը այդ երեք հենակետերը հսկել և դրանց հետ կապը պահպանել է ոչ միայն հեռախոսակապի, այլ նաև տրանսպորտային կապի` ՊԲ 3 ավտոմեքենաների միջոցով: Դրանք ամրակցված են եղել ժամկետային զինծառայողներ` վարորդներ Էդգար Բադալյանին, Աշոտ Հովհաննիսյանին և Նարեկ Սահակյանին, որոնցից առաջին երկուսը սույն գործով տուժող են, իսկ Նարեկը` ամբաստանյալ: Ըստ գործի նյութերի` խնդիրն առաջացել է նրանց ամրակցված մեքենաների բենզինի պակասորդից: Արամ Վարդանյանը գետնատնակում խոսակցություն է ծավալել Էդգար Բադալյանի հետ` կապված նրան ամրակցված ավտոմեքենայի վառելիքի պարբերաբար առաջացած պակասորդների առիթով և մոտ 4 ժամ ծեծի է ենթարկել նրան` պահանջելով վերականգնել պակասորդի համար իր աշխատավարձից մինչև այդ որպես տույժ պահած գումարը: 2009թ.-ի սեպտեմբերի 1-ին էլ նույնաբովանդակ խոսակցություն է ծավալել թիվ 2 հենակետի վարորդ Աշոտ Հովհաննիսյանի հետ. պահանջել է խոստովանել, որ ինքն է գողացել մեքենաների բենզինը, և խոստովանություն կորզելու համար դիտավորությամբ Աշոտի առողջությանը ծանր վնաս պատճառելու նպատակով առանձին դաժանությամբ սեպտեմբերի 1-ին, ժամը 20-ից մինչև սեպտեմբերի 2-ի ժամը 03-ն ընկած ժամանակահատվածում (4 ժամ) «օձի փայտ» (դրանով օձ են բռնում) կոչվող հաստ փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Այնուհետև իր հանցանքը թաքցնելու նպատակով Աշոտին զրկել է որակյալ բուժօգնություն ստանալու հնարավորությունից. նրան պահել է գումարտակի պահասենյակում, արդյունքում Ա.Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է, սակայն Ա.Վարդանյանն անտեսել է այդ հանգամանքը և չի տեղեկացրել զորամասի բուժծառայության պետին և գումարտակի հրամանատարին: Օրեր անց, գումարտակի ժամանցի սենյակ տեղափոխված զինվորը սեպտեմբերի լույս 6-ի գիշերը մահացել է: Աշոտի մահանալուց անմիջապես հետո, կապիտան Ա.Վարդանյանը թիվ 2 հենակետի ավագ լեյտենանտ Էդուարդ Ավետիսյանի հետ փորձել է թաքցնել իր հանցավոր արարքը. քրեական պատժից խուսափելու, քննության ընթացքը շեղելու և այն խեղաթյուրելու նպատակով կատարվածի մասին սուտ ցուցումներ է տվել իր կողմից ղեկավարած վաշտի ժամկետային զինծառայողներ` Կարեն Հարությունյանին, Էդգար Բադալյանին, Նարեկ Սահակյանին, Համլետ Մադոյանին, որոնք կատարելով տրված ցուցումները, նախաքննության սկզբնական փուլում տվել են սուտ ցուցմունքներ:
Մի փոքր հետ գնանք և մանրամասնելով դեպքի հանգամանքները` մեջբերենք մյուս տուժողի` Էդգար Բադալյանի դատաքննական ցուցմունքները. 2008թ.-ի օգոստոսի 28-ին Ա.Վարդանյանն իր մոտ է կանչել Աշոտին, և քանի որ վերջինս եղել է հողաթափերով, կապիտանը 2 անգամ ապտակել է նրան, ոտքերով հարվածներ հասցրել Աշոտի ոտքերին: 31.08.2009թ.-ին Ա.Վարդանյանի հետ մարտական դիրքերը ստուգելու է գնացել նաև Էդգարը: Ճանապարհին զրուցել են ավտոմեքենաների վառելիքի գերածախսի մասին, որի ընթացքում Ա.Վարդանյանը կասկածներ է հայտնել, որ Աշոտը բենզին է գողանում, իսկ Էդգարը փորձել է Ա.Վարդանյանին ապացուցել, որ հնարավոր է ավտոմեքենաները աշխատել են գերածախսով: Հաջորդ օրը` 01.09.2009թ.-ին, ժամը 11-ի սահմաններում Ա.Վարդանյանը, ՀԴԿ-ից դուրս է եկել, գնացել թիվ «2» մարտական դիրք, որտեղից ժամը 18-ի սահմաններում զանգահարել է ՀԴԿ և կարգադրել, որպեսզի Աշոտը ներկայանա իրեն: Ըստ մյուս ամբաստանյալների և ականատեսների ցուցմունքների` Ա.Վարդանյանը հենակետի գետնատնակում 4 ժամ ծեծել է Աշոտին և ՀԴԿ վերադարձել միայնակ, քանի որ Աշոտի վիճակը շատ վատ է եղել. նրան ՀԴԿ տեղափոխելու համար Էդգարին և ՀԴԿ-ի սանհրահանգիչ Կարեն Հարությունյանին կարգադրել է գնալ և բերել Աշոտին, որպեսզի գումարտակի հրամանատարը նրան այդ վիճակում չտեսնի: Աշոտը եղել է վատ վիճակում, ձեռքերը ուռած և կապտած, նույնիսկ քայլել չի կարողացել: Կ.Հարությունյանը գրկել է Աշոտի թևատակերից, իսկ Էդգարը բռնել է ոտքերից և այդպես տարել են ՀԴԿ ջրի բաքի մոտ: Ճանապարհին Աշոտը պատմել է, որ Ա.Վարդանյանը «օձի փայտով» մոտ 30-40 րոպե ծեծել է` նստել 1 հատ ծխախոտ վառել ու իրեն հարցրել` բան ունի ասելու, թե ոչ, որին պատասխանել է` ոչ, որից հետո կրկին շարունակել է ծեծը, որը տևել է 4 ժամից ավելի: ՀԴԿ-ում Աշոտին պառկեցրել են գետնատնակում: Քիչ անց Աշոտը զուգարան գնալու ցանկություն է հայտնել: Երբ տղաները Աշոտին տեղափոխել են զուգարան, ծեծված զինվորը տաբատն ու ներքնաշորն արդեն կեղտոտած է եղել և արյուն միզել: Տեսնելով արյունը` Աշոտը վախեցել է: Նրան մաքուր ներքնաշոր են տվել` փոխվելու, սակայն նա չի կարողացել քայլել ու փոխվել: Աշոտի կրծքավանդակը, ձեռքերն այն աստիճան ուռած են եղել, որ համազգեստի վերնամասը (կիտել) հնարավոր չի եղել հանել: Կարենը սափրվելու ածելիով կտրել է Աշոտի համազգեստի թևերի հատվածը, որպեսզի կարողանան համազգեստը հանեն վրայից: Հանելով տեսել են Աշոտի թևերն ամբողջությամբ կապտած և անսովոր ձևով այտուցված: Շորերը փոխելուց հետո նրան գետնատնակ են տեղափոխել քնապարկի վրա պառկեցրած: Երբ Կարենը Վարդանյանին հայտնել է, որ Աշոտի վիճակը վատ է, ծեծողը ասել է` «սաշկավատ ա անում»: Սեպտեմբերի 3-ին, ժամը 11-12-ի սահմաններում Աշոտին ասել են, որ իջնի ներքև լվացվելու և նրան տեղափոխել են ջրի բաքի մոտ: Աշոտն այնտեղ հանել է համազգեստը, Կարենն սկսել է զինվորական ափսեով ջուր լցնել Աշոտի կապտած ու այտուցված մարմնի վրա, ու չնայած ջուրը սառն է եղել, սակայն Աշոտին հաճելի է եղել, նա ասել է, որ հովանում է և խնդրել է շարունակել ջուր լցնելը: Դրանից հետո Աշոտը ինքնուրույն փոխել է իր ներքնազգեստը, իր հետ վերցնելով համազգեստը` ինքնուրույն մի կերպ բարձրացել է ՀԴԿ: Այնտեղ վաշտի հրամանատարը կրկին սկսել է խոսակցություն ծավալել այն մասին, որ Աշոտը կատարել է բենզինի գողություն, որի մասին խոստովանել է իրեն: Նշել է նաև, որ Աշոտը պատմել է իր և Ն.Սահակյանի կողմից իրենց ամրակցված ավտոմեքենաներից բենզին գողանալու մասին: Դրանից հետո Ա.Վարդանյանը դուրս է եկել գետնատնակից` տղաներին լարելով Աշոտի դեմ: Վերջինիցս պարզաբանում են պահանջել, թե ինչու է սուտ տեղեկություն տվել Վարդանյանին, և երբ Աշոտը ցավերից գանգատվել է` Ն.Սահակյանը ասել է` «չանեիր, չստանայիր»: Այդ ժամանակ Աշոտը սրբությանը վերաբերող հայհոյանք է տվել այն անձի վերաբերյալ, ով իրեն կասկածում է, ինչպես նաև հայհոյել է այն անձին, ով բենզին է գողացել: Ն.Սահակյանը բռուցքով, ապա նաև ոտքերով հարվածել է Աշոտի մարմնի տարբեր մասերին: Հետո Նարեկին միացել են նաև Աշոտի խոսքին մյուս կասկածողները` Էդգարը, Կարենը: Վերջում, երբ փորձել է հեռանալ գետնատնակից, Նարեկը մեծ քարով հարվածել է Աշոտի այտին ու ականջին: Հաջորդ օրը Աշոտը երկար ժամանակ գտնվել է իր ավտոմեքենայի թափքում, որովհետև Ա.Վարդանյանը թուլ չի տվել նրան իջնել այնտեղից, քանի որ գումարտակում են եղել զորամասից եկած բարձրաստիճան սպաներ: Հաջորդ օրերին Աշոտը պահվել է գումարտակում, բուժկետ չեն տարել, նա բժշկական օգնություն չի ստացել և 06.09.2009թ.-ին, առավոտյան ժամը 6-ի սահմաններում գումարտակի ժամանցի սենյակում մահացել է:

Էլմիրա Մարտիրոսյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում