Ինտերնետային հսկա Google-ն արդեն փոխել է համացանցում որոնումներ կատարելու, տեսանյութեր դիտելու ձևերը։
Daily Mail-ը հաղորդում է, սակայն, որ այն, ինչ ընկերությունը դեռ կներկայացնի, կարող է համարվել նրա ամենամեծ նորամուծությունը:
Ընկերությունը խոստանում է, որ իր ինքնակառավարվող մեքենան հնարավորություն կտա, որ կույր մարդիկ նույնպես մեքենա վարեն, քանի որ մեքենան պատրաստվում է ինքնուրույն կատարել բոլոր գործողությունները, որոնք նախկինում իրականացվում էին մարդու կողմից:
Ընկերությունն արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է այս ծրագրի վրա, և առաջին անգամ դրա մասին հաղորդվել է 2010 թ. հոկտեմբերին:
Google-ը համացանցում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ 95-ամյա կույր տղամարդն օգտագործում է մեքենան՝ իր ամենօրյա կարիքները հոգալու համար:










































