BRICS անդամ երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) ֆինանսների նախարարների կողմից Զարգացման բանկ ստեղծելու առաջարկը կքննարկեն խմբի հաջորդ գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այսպիսի հայտարարություն է արել Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը գագաթնաժողովի ավարտից հետո:
«Մենք նշեցինք, որ ֆինանսների նախարաները պետք է ուսումնասիրեն այդ առաջարկը և զեկույց ներկայացնեն հաջորդ գագաթնաժողովին»,- ասել է նա:
«Հարավ-հարավ» զարգացման բանկ ստեղծելու առաջարկն արվել էր Հնդկաստանի կողմից 2012 թ. փետրվարին. ենթադրվում է, որ նոր վարկային կազմակերպությունը կզբաղվի այդ երկրներում զարգացման նախագծերի ֆինանսավորմամբ, իսկ ֆոնդերը կստեղծվեն BRICS երկրների հաշվին:
BRICS-ի բանկ ստեղծելու նախաձեռնությունը պաշտպանում են խմբի բոլոր անդամները:











































