Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թեհրանում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Այդ հանդիպումը պետք է տեղի ունենար երեկ երեկոյան, սակայն Ահմադինեժադի վատառողջ լինելու պատճառով այն հետաձգվել էր:
Ահմադինեժադի ու Էրդողանի հանդիպումը տևել է 1 ժամ և 35 րոպե: Հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում: Ակնկալվում է, որ կողմերի հիմնական քննարկման առարկան պետք է հանդիսանար Սիրիայի հարցը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը: Էրդողանը պետք է հանդիպման ժամանակ առաջ քաշեր Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները Ստամբուլում անցկացնելու հարցը:
Այսօր Էրդողանին Մաշհադում ընդունելու է նաև Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին, ինչից հետո Էրդողանը կլքի Իրանի տարածքը:










































