Ինչպես հաղորդում է BBC-ն, Մադրիդի բնակիչ 85-ամյա Ջուստո Գալեջոն քաղաքի արվարձաններից մեկում կառուցել է 40 մետր բարձրություն ունեցող եկեղեցի: Իսկ շինարարության սկիզբը դրվել էր 50 տարի առաջ: Հայտնի է, որ նա եկեղեցու շինարարության համար ամեն առավոտ գնացել է շինհրապարակներ և շինարարական աղբից վերցրել այն ամենը, ինչ իրեն պետք կգա եկեղեցին կառուցելու համար:
Լրագրողին Գալեջոն հայտնել է, որ միայն հանուն հավատքի է այս ձեռնարկը սկսել: Սկզբում չի ունեցել ո’չ տարածքի իրավունք, ո’չ էլ ճարտարապետական եզրակացություն: Սակայն տարեցտարի նրա եկեղեցին մեծացել է և հիմա բավականին մեծ չափերի է հասել:
Գալեջոն ասում է, որ եթե ևս մեկ կյանք ապրելու հնարավորություն ունենար, ապա նորից այսօրինակ եկեղեցի կկառուցեր, բայց ավելի մեծ չափերի:
Մնում է միայն զարմանալ այս մարդու համբերության և աշխատասիրության վրա: