Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում մեկնարկած շախմատի ավանդական սուպերմրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը ընդամենը 26 քայլ հետո պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչիին: Սա Արոնյանի առաջին հաղթանակն էր այս մրցաշարում: Այժմ ՖԻԴԵ-ի դասակարգման երրորդ հորիզոնականը զբաղեցնող հայ շախմատիստն իր ակտիվում ունի 2.5 միավոր: Չորրորդ տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել: