Երեկ Վրաստանի մայրաքաղաքում բնակարաններից մեկում գազի արտահոսքի հետևանքով թունավորվել է մի ընտանիքի 5 անդամ, այդ թվում` մեկ նորածին երեխա: Ներկայումս երեխան գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը բավարար է: Նախնական տվյալներով, գազի արտահոսքի պատճառը ջրատաքացուցիչի սխալ տեղադրումն է: