Մայամի քաղաքում անցկացվող «Մասթերս 1000» թենիսի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչից մրցաշարը լքում է Վենուս Ուիլյամսը, որը այս Մայամի «Մասթերս»-ի եռակի հաղթողն է:
Քառորդ եզրափակիչ Ագնեշկա Ռադվանսկա–Վենուս Ուիլյամս հանդիպուման մեկնարկը հավասար ստացվեց երկու կողմերի համար, սակայն լեհ մարզուհին ավելի հարձակվողական գործողությունների շնորհիվ կարողացավ հաղթել առաջին սեթը՝ 6:4 հաշվով:
Երկրորդ սեթում ընդամենը 37 րոպե պահանջվեց Ռադվանսկայից 6:1 հաշվով հաղթանակի հասնելու համար:
Կիսաեզրափակիչ փուլում Ռադվանսկան կհանդիպի Վիկտորյա Ազարենկո – Մարիան Բարտոլի զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ Մայամիի «Մասթերս» թենիսի կանանց մրցաշարի առաջին կիսաեզրափակիչի մասնակիցներն են Մարիա Շարապովան և Կարոլին Վոզնյացկին:









































