Գիտնականների հաղորդմամբ՝ արական սեռի դելֆինները շատ բարդ հանրային հարաբերությունների մեջ են ներգրավվում, ինչպես նաև նրանք կարող են բիսեքսուալ լինել:
Fox News-ը հաղորդում է, որ Մասաչուսեթսի համալսարանի հետազոտողներն Արևմտյան Ավստրալիայում ուսումնասիրել են ավելի քան 120 դելֆինների և պարզել են, որ նրանց հարաբերությունները միմյանց հետ իրականում շատ ավելի բարդ են, քան նախկինում ենթադրվում էր:
Հետազոտության համահեղինակ Ռիչարդ Քոնորը Discovery News-ին հայտնել է, որ դելֆինները շատ հաճախ լինում են բիսեքսուալ, իսկ որոշ դեպքերում հանդիպում են նաև միասեռական դելֆիններ:
Գիտնականների թիմը նաև պարզել է, որ արական սեռի դելֆինները բեղմնավորման շրջանում էգ դելֆինի փնտրտուքներով զբաղվում են խմբերով: Մի խմբում լինում են երկու կամ երեք դելֆիններ:










































