ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ իր Դորոֆեյ կատուն, որի անհետացման մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները, ոչ մի տեղ էլ չի փախել:
«Դորոֆեյ կատվին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի է դարձել, որ նա ոչ մի տեղ էլ չի անհետացել: Բոլորից շնորհակալ եմ անհանգստության համար»,- իր միկրոբլոգում գրել է Մեդվեդևը:
Ավելի վաղ Օդինցովոյի ոստիկանությունը հերքել էր տեղեկությունն այն մասին, որ իր աշխատակիցները որոնում են երկրի նախագահի սիրելի կենդանուն` Դորոֆեյին:
Հիշեցնենք, որ Դորոֆեյի փախուստի մասին լուրը Twitter-ի ռուսալեզու սեգմենտում տեղ էր գտել ամենից շատ քննարկված թոփ տասնյակում: Այն մասին, որ կատուն փախել է նախագահական նստավայրից, հաղորդել էր «Սոբեսեդնիկը»:








































