Այսօր Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեն հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է հարգի իր ստանձնած պարտավորությունները Թուրքիայի նկատմամբ` պատասխանելով ծայրահեղ աջակողմյան ուժերի այն հայտարարությանը, թե Եվրամիությունը պետք է դադարեցնի անդամակցության բանակցությունները Թուրքիայի հետ:
«Բոլոր նրանք, ովքեր առանց երկմտանքի Թուրքիայի առջեւ փակում են դռները, կկորցնեն նաեւ պատմական հնարավորությունը: Իմ դիրքորոշումը Թուրքիայի վերաբերյալ հստակ է. անհրաժեշտ է հարգել պայմանավորվածությունները»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը` ելույթ ունենալով Գերմանիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ համաժողողվում: «Մեր խոսքը մեզ պարտավորեցնում է, եւ մենք այն չենք դրժում: Այդ պատճառով մենք անընդհատ աշխատում ենք բանակցությունների շուրջ, որոնք պետք է անցնեն ազնիվ մթնոլորտում եւ ինչ-որ տեղ ընդհատվեն»,- ասել է նա: