Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

Հանրապետական. Գագիկ Բեգլարյանը կարող է վերադառնալ

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը այն հարցին ի պատասխան, թե Սերժ Սարգսյանի վերջին ելույթներից մեկում զոռբայության մասին հնչեցրած մտքերին ինչպե՞ս է գործնականում արձագանքել Հանրապետականը, ասաց, թե պայքարն այնպիսի երևույթ է, որ այստեղ նաև զոռբայություն է պետք:
«Առանց զոռբայության պայքար չի լինում, բայց այդ պայքարը պետք է լինի օրենքի սահմաններում, և մենք ամեն անգամ աշխատում ենք, որ այդ օրենքի ուժը պահպանենք: Մենք ունենք Սահմանադրություն, մենք ունենք օրենքներ, և համապատասխան դրանց ենք գործում: Բնականաբար, ովքեր չափը անցնում են, նրանց հանդեպ մենք կարգապահական վերաբերմունք ենք դրսևորում: Ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանին, գիտեք, այստեղ այլ հարթություն է։ Կարելի է ասել՝ մի քիչ թյուրիմացություն տեղի ունեցավ: Ավելի ճիշտ՝ կրքերի լարում տեղի ունեցավ, այլ ոչ թե հատուկ միտումնավոր օրենքի խախտումներ եղան: Կրքերի լարման արդյունքում նույնիսկ մեծ պատերազմներ են ծագում: Նույնը՝ անձերի միջև։ Ընդհանրապես, մենք հայ ենք, և որքան էլ ասենք, թե եվրոպական արժեքները մեզ մոտ են, այնուամենայնիվ, մեզանում արևելյան պատվախնդրությունն է խոսում, երբ հարցը վերաբերում է մեր անձին, մեր տիկնոջը, երեխային: Այդ պահին կրքերի զգացմունքային լարում է տեղի ունենում: Ցանկանում եմ ասել, որ Գագիկ Բեգլարյանը հատուկ օրինախախտ չի։ Մենք գիտենք Գագիկ Բեգլարյանի հնարավորությունները, իրեն աջակցող շրջապատը: Իհարկե, քաղաքապետի պաշտոնից զրկելը պատիժ էր, բայց նա մնում է կուսակցության անդամ: Նա կուսակցությունից դուրս գալու դիմում չի գրել, մենք էլ չենք պահանջում: Ապագայում ևս կուսակցությանն է աջակցելու, քանի որ նա կուսակցության անդամ է:
«Գագիկ Բեգլարյանը արդյոք վիրավորված չէ՞ իր հանդեպ վերաբերմունքից, նա ցանկություն ունի՞ շարունակելու գործունեությունը Հանրապետականում» հարցին Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Հանրապետական կուսակցության մեջ եղել են շատ դեպքեր, երբ կուսակցությանը անդամակցող անձը խախտումներ է թույլ տվել ու պատժվել դրա համար: Սակայն հետագայում վերականգնվել է և շատ շատերից առավել է աջակցել կուսակցության գործերին: Կուսակցությունը ունի և՛ պատժելու, և՛ խրախուսելու եղանակներ: Այնպես որ, եթե մեկին պատժում են, չի նշանակում, որ նրա ճակատին դաջվեց, թե այլևս չի վերադառնալու և իր սխալները չի ուղղելու: Ինչ վերաբերում է, թե ապագայում որտեղ եմ տեսնում Գագիկ Բեգլարյանի գործունեությունը, հետագայում կերևա: Չմոռանանք, որ Գագիկ Բեգլարյանը կարող անձ է, ունի և՛ շրջապատ, և՛ հարգանք: Միայն վերջին դեպքով պետք չէ նրան որպես անհատ գնահատել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում