Մայամիում ընթացող «Մասթերս-1000» շարքի թենիսի տղամարդկանց մրցաշարում հայտնի դարձան քառորդ եզրափակիչի մրցավեճերի զույգերը: Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ռիշար Գասկեի հետ հանդիպման սկզբնամասը զիջեց ֆրանսիացուն, սակայն վերջնամասում ավելի բարձրակարգ խաղ ցուցադրեց և առաջին սեթում 7:5 հաշվով հաղթանակ տարավ: Գասկեն այլևս չկարողացավ կանգնեցնել Ջոկովիչին: Աշխարհի առաջին ռակետն առավելության հասավ 7:5, 6:3 հաշվով:
Ամերիկացի Էնդի Ռոդիկը, ով նախորդ շրջանում հաղթել էր Ռոջեր Ֆեդերերին, Խուան Մոնակոյին զիջեց 5:7, 0:6 հաշվով:
Մերդի Ֆիշ – Նիկոլաս Ալմագրո` 6:3, 6:7 (2:7), 6:3,
Նովակ Ջոկովիչ – Ռիշար Գասկե` 7:5, 6:3,
Էնդի Մարեյ – Ժիլ Սիմոն` 6:3, 6:4,
Խուան Մոնակո – Էնդի Ռոդիկ` 7:5, 6:0,
Ժո-Վիլֆրիդ Ցոնգա – Ֆլորիան Մայեր` 6:3, 6:2,
Դավիդ Ֆերեր – Խուան Մարտին Դել Պոտրո` 6:3, 6:3:
Մայամիում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչի մրցավեճերի զույգերն են`
Էնդի Մարեյ – Յոնկո Տիպսարևիչ,
Նովակ Ջոկովիչ – Դավիդ Ֆերեր,
Խուան Մոնակո – Մերդի Ֆիշ,
Ժո-Վիլֆրիդ Ցոնգա – Ռաֆայել Նադալ:







































