Լուժկովի հրաժարականից մեկ շաբաթ անց իշխանությունները նոր բացահայտումներ են անում նրա գործունեության վերաբերյալ: Ֆինանսերի նախարար Ալեքսեյ Կուդրինը ներդրումային ֆորումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվայի նախկին քաղաքագլխի կողմից ստորագրված հրամանագրերի գրեթե մեկ քառորդն արվել է գաղտնի, ինչը օրենքի կոպիտ խախատում է: Ըստ Կուդրինի` այդ հրամանագրերը հիմնականում վերաբերել են պատվերների բաշխմանը և արտոնություների տրամադրմանը:
Նախկինում էլ Կուդրինը և Լուժկովը հաճախ քննադատել են մեկը մյուսին: Ֆինանսների նախարարը մեղադրում էր Մոսկվայի քաղաքապետին պետական պաշտոնյաներին չափազանց մեծ աշխատավարձեր տրամադրելու համար, իսկ Լուժկովը Կուդրինից պահանջում էր Մոսկվայի բյուջեից չվերցնել մոտ 20 մլրդ ռուբլի (240 մլրդ դրամ), որը հատկացվել էր մետրոյի շինարարությանը:
Հիշեցնենք, որ Յուրի Լուժկովն իր պաշտոնից ազատվել է սեպտեմբերի 28-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով` նախագահի վստահությունը կորցնելու պատճառաբանությամբ: