Ինչպես հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, եվրոպական ավելի քան 10 երկրներում շատանում են «խոզագրիպի» դեպքերը: Ավստրիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Սլովակիայում վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացել է ավելի քան 600 մարդ: Մահվան դեպքեր են արձանագրվել Խորվաթիայում և Գերմանիայում: Հայտնի է նաև, որ այս հիվանդության բարդություններից մահացել է բրիտանական հայտնի Broadcast խմբի երգչուհի Թրիշ Քինենը: Նա այս վարակը բերել էր Սինգապուրից:
Երեկ Հունաստանում արձանագրվել է այս տարվա մեջ մահվան առաջին դեպքը: Մահացածը երկրի հյուսիսում բնակվող 55-ամյա մի կին է, որը գրիպի այս տեսակով վարակվել էր Նոր տարուց առաջ:
Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: