Ղրիմի Նովոտրադնոյե գյուղի ափամերձ շրջանում հայտնաբերվել են 60-100 դելֆիններ, որոնք չեն կարողացել լքել տարածքը, քանի որ արգելափակվել են սառցե մեծ բեկորներով` 200×60մ տարածքի վրա: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Դելֆիններին փրկելու համար այստեղ են ժամանել փրկարարներ: «Եթե ոչինչ չձեռնարկենք, դելֆինները կսատկեն»,- ասել է մասնագետը:
Ստացվող տեղեկությունների համաձայն՝ այստեղ է ժամանելու նույնիսկ Ուկրաինայի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարը:










































