ԱՄՆ-ում ծնողները սկսել են փոխել իրենց նորածիններին քնեցնելու եղանակները այն բանից հետո, երբ քարոզարշավ իրականացվեց նորածինների հանակարծակի մահը կանխելու համար: Վերջերս իրականացված հետազոտության համաձայն՝ դեռևս շատ փոքրիկներ վտանգված են, և մահվան որոշ դեպքեր կարելի է կանխել:
Fox news-ը հաղորդում է, որ նորածինների հանակարծակի մահվան համախտանիշն ԱՄՆ-ում ամեն տարի 2–4 ամսական ավելի քան 2500 նորածնի մահվան պատճառ է դառնում:
Բժիշկներն ասում են, որ այն երեխաները, որոնց պառկեցնում են փորի կամ կողքի վրա ու ծածկում վերմակներով, կամ այն երեխաները, ովքեր քնում են իրենց ծնողների հետ, ամենաշատն են վտանգված:
Այս ամենը կանխելու նպատակով 1994 թվականին ԱՄՆ-ում բժիշկներն ու ծնողները սկսել էին Back-to-Sleep քարոզարշավը: Չնայած այն իր ազդեցությունն ունեցել էր, բայց Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողներն ասում են, որ ոչ բոլոր գաղափարներն են ընդունվել ծնողների կողմից: Այնուամենայնիվ, մահվան դեպքերը նվազել են: 1991 թ. այս համախտանիշի պատճառով մահացել էր ամեն 750 երեխայից մեկը, մինչդեռ 2008-ին՝ ամեն 1600 երեխայից մեկը:
Բժիշկները խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել ու ամեն անգամ երեխային քնեցնելուց առաջ մտածել հավանական վտանգների մասին:










































