Դամասկոսում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին քիչ են հուզում մարդու իրավունքների խախտումները, չնայած այն հանգամանքին, որ իր երկրում դրանք հասել են մարդկության հանդեպ հանցագործության մակարդակի:
«Ասադին քիչ են հուզում մարդու իրավունքները: Ճիշտն ասած՝ երբ մենք խոսում էինք այդ մասին, նրան նյարդայնացնում էր այդ թեման»,- ասել է Սիրիայում ԱՄՆ դեսպանը։ Դեսպանը նաև ասել է, որ Սիրիայում մարդու իրավունքների խախտումն ահռելի չափերի է հասել և կարող է գնահատվել որպես «մարդկության դեմ հանցագործություն»:
Ֆորդը նաև հավելել է, որ ամենասարսափելի հանցագործությունները տեղի են ունենում բանտերում, որտեղ ձերբակալվածները ենթարկվում են կտտանքների:










































