Ամերիկյան Symantec ընկերությունը, որը մասնագիտացած է համակարգչային անվտանգության ոլորտում, տեղեկացրել է, որ հայտնաբերել են Stuxnet վիրուսի հետ կապված վիրուսի նոր տեսակ: Ըստ ZMAN՝ Duqu համակարգչային վիրուսն իր հիմնադիրներին տեղեկություններ է ուղարկում այն համակարգերի մասին, որոնց վրա հարձակում է սպասվում:
Ըստ մասնագետների՝ նոր վիրուսը կամ ստեղծվել է Stuxnet-ը ստեղծած խմբավորման կողմից, կամ էլ Stuxnet ելակետային կոդը ինչ-որ կերպ ձեռք բերած մեկ այլ խմբի կողմից: Այս պահին հայտնաբերվել է Duqu նոր տարբերակի բաղադրիչ:
Ըստ որոշ տվյալների՝ Duqu-ն կարող էր վարակել մի շարք երկրների համակարգեր՝ Վիետնամից մինչև Ֆրանսիա, այդ թվում՝ Իրանը:
Հիշեցնենք, որ Stuxnet վիրուսը հայտնաբերվել է Իրանում 2010թ. հունիսին և տարածվել աշխարհի ավելի քան 100 հազար համակարգիչների վրա: Այն, ամենայն հավանականությամբ, ուղղված է եղել Իրանի կարևորագույն օբյեկտների աշխատանքների խափանմանը:











































