ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը հինգ հրթիռ է արձակել՝ մթնոլորտի վերին շերտերում օդի գերարագ հոսքերն ուսումնասիրելու նպատակով, որի ուղիղ հեռարձակմանը հետևել են NASA-ի կայքում: Նախագիծը կոչվում ATRE (Anomalous Transport Rocket Experiment):
Ընդհանուր առմամբ արձակվել է հինգ Terrier տիպի հռթիռ: Մեկնարկը տեղի է ունեցել թեստավորման կենտրոնի տարածքում ՝ Վիրջինիա նահանգում: Նախապես մեկնարկը պլանավորված էր մարտի կեսերին, սակայն հետաձգվեց վատ եղանակի պատճառով:
Հրթիռները արձակվել են 80 րոպե ընդմիջումով: Մոտ 80 կիլոմետր բարձրության վրա նրանք պետք է բաց թողնեն հատուկ եռամեթիլալյումինային ռեագենտ, որը թթվածնի հետ ռեակցիայի մեջ կմտնի՝ լուսարձակմամբ:
Լուսավորմանը հետևելով՝ գիտնականները կկարողանան վերականգնել օդի հոսքերը: Գիտնականներին հատկապես հետաքրքրում են օդի գերարագ հոսքերը 100-110 կմ բարձրության վրա՝ համարյա տիեզերքի սահմանի մոտ: Դիտարկման համար կօգտագործվեն տեսախցիկներ՝ տեղադրված ԱՄՆ-ի մի քանի նահանգներում, տեղեկացնում է lenta.ru:










































