ՀԱՀ-ի նախկին նախագահ ու Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի փաստաթղթերի թվային արխիվը կհրապարակվի հատուկ կայքում: Այս մասին այսօր նշվել է Google-ի պաշտոնական բլոգեկորպորացիայի կողմից ֆինանսավորված նոր նախագծում:
Կայքում հավաքված են ՀԱՀ-ի նախկին նախագահի նամակները, գրառումներն ու փաստաթղթերը: Փաստաթղթերը դասավորված են ըստ կյանքի տարբեր շրջանների` վաղ տարիներ, ազատազրկման տարիներ, նախագահության տարիներ ու պաշտոնը թողնելուց հետո: Կայքում հավաքված են այն գրքերի լուսանկարները, որոնք տրվել էին Մանդելային:
Արխիվի թվայնացմամբ զբաղվում էր Նելսոն Մանդելայի հիշատակի հիմնադրամը՝ Google-ի մշակույթի ինստիտուտի հետ: 2011թ. մարտին Google-ը Հիշատակի հիմնադրամին նվիրաբերել է 1.25 մլն դոլար` նախագիծը կյանքի կոչելու համար:
Նելսոն Մանդելան ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահն էր, որը երկիրը ղեկավարեց 1994-1999թթ.: Դրանից առաջ նա 27 տարի անցկացրել է բանտում: Նա պայքարում էր մարդու իրավունքների պաշտպանության համար: 1993թ. ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ:








































