Նախիջևանի ռազմական հենակետերից մեկում ծառայություն կատարող երկու ադրբեջանցի զինվոր մնացել են լեռներից իջած ձյան զանգվածի տակ: TREND-ի այս տեղեկությունը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում: 20-ամյա զինվորների մահվան առնչությամբ հետաքննություն է սկսվել: