Հունաստանի արտգործնախարար Ստավրոս Դիմասը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայում էներգետիկ հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարն այսօր Աթենքում քննարկել են տարածաշրջանի էներգետիկային վերաբերող հարցեր: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ասվում է Հունաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Մասնավորապես քննարկվել են Ռուսաստանից և Կասպից ծովի ավազանից Եվրոպա գազ հասցնելու ճանապարհները: Ավելի վաղ ԱՄՆ-ը Հունաստանին և տարածաշրջանի մյուս երկրներին կոչ էր արել վերջ դնել Ռուսաստանից «էներգետիկ կախվածությանը»: Ուստի Վաշինգտոնը պաշտպանում է Nabucco-ի նախագիծը, որը մրցակցելու է ռուս-իտալական «Հարավային հոսքի» հետ: Հունաստանի վերաբերմունքը երկու նախագծերի նկատմամբ բազմիցս փոխվել է, սակայն ըստ Աթենքի պաշտոնական դիրքորշման՝ երկու գազատարներն էլ կօգնեն դիվերսիֆիկացնել եվրոպական շուկա գազի մատակարարումը:
Հույն և ամերիկացի դիվանագետները քննարկել են նաև այլ էներգետիկ հարցեր, այդ թվում՝ իրանական նավթի վրա դրված էմբարգոն: Հունաստանն այն երկրների թվում է, որոնք զգալի կրճատել են Իրանից նավթի գնումները, չնայած մեծ կորուստներին:











































