Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակված ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի և ՃՈ 3 աշխատակիցներ Սամվել Մախմուրյանի, Ստեփան Կարախանյանի և Արա Լևոնյանի կողմից բենզինի յուրացման գործով դատավարությանը դատախազ Հարություն Հարությունյանը հրապարակեց մեղադրական ճառը, որով մասնավորապես միջնորդեց դատարանին Մարգար Օհանյանին ազատազրկել 8 տարի ժամկետով ազատազրկման, գույքի վրա բռնագանձում տարածելով 18 միլիոն դրամի մասով:
Ստեփան Կարախանյանի համար առաջարկվեց 6 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն պայմանականորեն չկիրառել` սահմանելով 4 տարի փորձաշրջան, Արա Լևոնյանին և Սամվել Մախմուրյանին ազատազրկել համապատասխանաբար 5 տարի 6 ամիս և 5 տարի ժամկետներով և այն պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի և 2 տարի ժամկետներով:
Մանրամասները կհրապարակենք ավելի ուշ:











































