Իրանական İRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանն ու Իրանը սահմանամերձ գոտում ստեղծում են վայրի բնության միջազգային պարկ: Այս մասին հայտարարել է իրանական «Արազ» ազատ տնտեսական գոտու ղեկավար Սադիգ Նաջաֆին:
Վերջինիս խոսքերով՝ այդ նախագիծն իրականացվում է տարածաշրջանում վայրի բնության օգտին քարոզչություն անելու նպատակով. «Նախագծի իրագործումը սկսվելու է մոտ ապագայում: Պարկում, որը ստեղծվելու է Իրանի ու Հայաստանի տարածքում, ապհպանվելու են ֆլորայի ու ֆաունայի բոլոր տեղական տեսակները»:











































