Մայամիի «Մասթերս-1000» թենիսի կանանց մրցաշարը թևակոխեց քառորդ եզրափակիչ փուլ: 4-րդ շրջանը մեկնարկեց աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովայի և Եկատերինա Մակարովայի հանդիպումով: Շարապովան 2 ժամ 15 րոպեում հաղթանակի հասավ 6:4, 7:6 (7:3) հաշվով և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ:
Նախորդ խաղային օրն ավարտվեց աշխարհի առաջին ռակետ Վիկտորիա Ազարենկոյի և Դոմինիկա Ցիբուլկովայի հանդիպումով: Առաջին սեթում առանց լուրջ դիմադրության առավելության հասավ Ցիբուլկովան` 1:6 հաշվով: երկրորդ սեթում աշխարհի առաջին ռակետը մոտ էր ընթացիկ մրցաշրջանում իր առաջին պարտությունը կրելուն, սակայն 0:4 հաշվի ժամանակ Դանիելան սկսեց պասիվ խաղ ցուցադրել, և Վիկտորիան հաղթեց երկրորդ սեթը 7:6 (8:6) հաշվով: Ազարենկոն զարգացրեց հաջողությունը և 1:6, 7:6 (8:6), 7:5 հաշվով հաղթանակ տարավ:
Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Վենուս Ուիլյամս – Աննա Իվանովիչ` 6:7 (4:7), 6:2, 6:2,
Կարոլին Վոզնյացկի – Յանա Վիկմայեր` 7:6 (8:6), 6:0
Նա Լի – Սաբինա Լիսիցկի` 3:6, 6:4, 6:2,
Սերենա Ուիլյամս – Սամանտա Ստոսուր` 7:5, 6:3,
Մարիոն Բարտոլի – Մարիա Կիրիլենկո` 6:1, 6:2:









































