Հունվարի 18-ին՝ ժամը 03.30-ին, Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայության աշխատակիցը ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է ներկայացրել, որ ժամը 01.30-ի սահմաններում հանքի երկաթգծի տարածքում նկատել է 2 անձանց, ովքեր փորձել են գնացքի վագոնից ոսկու հանքանյութ գողանալ:
Ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Վարդենիս քաղաքի բնակիչներ, նախկինում դատապարտված, 1982 թ. ծնված Դավիթ Ա.-ին և 1980 թ. ծնված Վախթանգ Դ.-ին:
Կատարվում է հետաքննություն:











































