Հնդկական օվկիանոսի արևելյան մասում, ամենայն հավանականությամբ՝ սոմալեցի ծովահենների կողմից առևանգվել է Բրազիլիայից Իրան ուղևորվող բեռնանավը:
Ինչպես հաղորդում է Asr Iran գործակալությունը, բոլիվիական դրոշի տակ գտնվող նավի վրա եղել է 23 մարդ և 63 հազար տոննա շաքարավազ:
Նշենք, որ մինչ այժմ Սոմալիի ծովահենները հաճախակի էին հարձակումներ գործում Ադենի ծոցում, սակայն առաջին անգամ է, որ նրանք հարձակում են գործել ծոցից այդքան մեծ հեռավորության վրա:










































