Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

Իրանի հարևաններից ամենաթույլը ՀՀ հատուկ ծառայություններն են

Օրերս տեղեկացրել էինք այն մասին, որ Իրանի պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է մի ահաբեկչի խոստովանություն, համաձայն որի` հրեական «Մոսադի» գործակալները իր հետ հանդիպել էին Հայաստանում` իրեն վճարելով Իրանի միջուկային բարձրաստիճան փորձագետ Մասուդ Ալիմուհամադիին սպանելու համար:

Իրանի անվտանգության ծառայությունները հունվարի 10-ին հայտնել էին, որ ձերբակալել են անցյալ տարի Իրանի միջուկային բարձրաստիճան փորձագետ Մասուդ Ալիմուհամադիին սպանած ահաբեկիչներին, որոնք աշխատում էին իսրայելական «Մոսադի» պատվերով: Մի քանի օր առաջ Իրանի պետական հեռուստաընկերությունը հրապարակել էր այդ ահաբեկիչներից մեկի՝ Մաջիդ Ջամալիֆաշի խոստովանությունները՝ նշելով, թե շուտով կհեռարձակվի վերջինիս ամբողջ խոստովանությունը: Իրանի պետական հեռուստաընկերությունը օրերս, Irna գործակալության փոխանցմամբ, «Կարմիր լուսամուտ» հաղորդաշարով հեռարձակել է Մաջիդ Ջամալիֆաշի խոստովանությունները: Նա պատմել է, թե «Մոսադի» գործակալները ինչպես են իր հետ կապ հաստատել, և ինչպես է ինքը վարժանքների մասնակցել Իսրայելում: Ջամալիֆաշը բացահայտել է մի չափազանց ուշագրավ փաստ: Նա հայտնել է, որ «Մոսադի» գործակալները վերջին անգամ իր հետ հանդիպել են Հայաստանում. «Ինձ ասել էին, որ շարունակեմ ապրել բնականոն կյանքով, ոչ մի լուրի չարձագանքեմ, մինչև իրենք կապ հաստատեն ինձ հետ: Հետո որոշվեց, որ մենք իրանական Նոր տարվա օրերին (մարտ ամսին) հանդիպենք Իրանի հարևան երկրներից մեկում։ Հանդիպումը հետո մեկ ամսով հետաձգվեց: Մեկ ամիս անց ես ցամաքով մեկնեցի Հայաստան, որտեղ երկու օրվա ընթացքում պետք է հանդիպեի միջնորդների հետ: Առաջին օրը մի հյուրանոցում հանդիպեցինք, և ես նրանց բացատրեցի իմ ծրագիրը: Իսկ երկրորդ օրը նրանք ինձ հանձնեցին 35 հազար դոլար, որը երկու պայուսակի մեջ էին տեղավորել, ու հավելեցին՝ մենք այս գործողության համար (միջուկային փորձագետի ահաբեկչությունը նկատի ունի) քեզ 50 հազար դոլարով ենք վարձատրելու, բայց ամբողջ գումարը մեկտեղ չենք հանձնելու, դու վերադարձիր, սովորական աշխատանքով զբաղվիր, մինչև կտեղեկացնենք գործողության ժամկետը: Հետևաբար, նրանք իմ վարձատրության գրեթե կեսը չհանձնեցին»։
Վերոնշյալ տեղեկատվությունից կարելի է բխեցնել, որ Հայաստանը, փաստորեն, տարանցիկ երկիր է դարձել ոչ միայն արգելված նյութերի, այլև «Մոսադի» կողմից հատուկ գործողություններ պատվիրելու համար։ Իսկ ահա փորձագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ եթե «Մոսադը» նման հատուկ օպերացիաներ իրականացնելու ճանապարհին Իրանի հարևան երկրների շարքում «ամենահարմար» երկիր է համարել Հայաստանը, դա վկայում է այն մասին, որ Իրանի հարևան պետություններից ամենաթույլը Հայաստանի հատուկ ծառայություններն են, քանի որ այստեղ նրանք իրենց ավելի ազատ են զգացել, քան կզգային Իրանի հարևան որևէ մի այլ երկրում:

Համաձայնեք, որ խիստ վտանգավոր է այն փաստը, երբ Հայաստանի տարածքը երրորդ երկրների կողմից օգտագործվում է նման հատուկ օպերացիաների իրագործման համար` հարևան երկրի դեմ: Ասվածը, թերևս, չի կարելի չափազանցություն համարել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչով են զբաղված Հայաստանի հատուկ ծառայությունները երկրի ներսում` նրանց միակ խնդիրը, որի դեմ լարել են իրենց ողջ ներուժն ու կարողությունները, ընդդիմությունն է: Ուստի այս առումով բոլորովին էլ զարմանալի չէ, որ Հայաստանը ժամանակ առ ժամանակ հայտնվում է սկանդալային տարբեր պատմությունների կիզակետում: Եվ եթե Հայաստանի շուրջ իրադարձությունները զարգանան նույն թափով ու ինտենսիվությամբ, ապա թերևս հեռու չէ նաև այն օրը, երբ կպարզվի, որ Հայաստանի տարածքում տարբեր երկրների հատուկ ծառայությունները գործում են միմյանց դեմ:
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում