Նախկինում հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն պետք է Իսպանիայի պետբյուջե վճարի 1997-1999թթ. հարկերը: Այդ որոշումը ընդունվել էր դեռ 4 տարի առաջ, սակայն պորտուգալացին վիճարկել էր այդ որոշումը։ Այնուամենայնիվ, որոշումը մնաց անփոփոխ: «Բարսելոնա»-ում անցկացրած տարիների ընթացքում Ֆիգուն Իսպանիայի պետբյուջե չի վճարել ընդհանուր առմամբ 2.45 մլն եվրո:
Հիշեցնենք, որ այժմ Ֆիգուն աշխատում է «Ինտեր»ում: Լուրեր են շրջանառվել այն մասին, որ հայտնի ֆուտբոլային աստղեր Լուիշ Ֆիգուն և Դույթ Յորքը Դոնեցկում այցելել են «Դոնբաս Արենա»:








































