Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը դեռևս որոշում չի ընդունել Սիրիայում իր դեսպանատան փակման և այնտեղ գտնվող իր դիվանագետների վերադարձի մասին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը մշտապես կոորդինացնում է Դամասկոսում գտնվող դեսպանատան գործունեությունը: Աբդուլաևը հավելել է նաև, որ ներկայիս դրությամբ Սիրիայում են գտնվում Ադրբեջանի մոտ 30 քաղաքացիներ, որոնք հիմնականում ուսանողներ են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել զերծ մնալ Սիրիա այցելություններից:











































