Tuesday, 09 06 2026
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան

Ոսկեբեր գետակի իշխանությունը

Սերժ Սարգսյանը Սեուլում մասնակցում է միջուկային անվտանգության Վեհաժողովին, որ հրավիրվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ: Դրան մասնակցում են միջուկային զենք ունեցող տերությունները, ինչպես նաև միջուկային տեխնոլոգիաներ օգտագործող պետությունները:

Առաջին համաժողովը տեղի ունեցավ նախորդ տարի ապրիլին՝ Վաշինգտոնում, որին հրավիրվեց նաև Սերժ Սարգսյանը: Բայց Սարգսյանի մասնակցությունն այդ համաժողովում ոչ թե աչքի ընկավ միջուկային ընտանիքում Հայաստանի որոշակի դերակատարմամբ, նախաձեռնողականությամբ, այլ ընդամենը նրանով, որ դիտարկվում էր Վաշինգտոնում Սերժ Սարգսյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպման հավանականությունը: Դրանից և Օբամայի հետ 45 րոպեանոց հանդիպումից բացի, Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցն ու Վեհաժողովին մասնակցությունն աչքի չընկավ:

Սեուլի Վեհաժողովին մասնակցությունը աչքի չի ընկնում նույնիսկ դրանով, և Հայաստանը, լինելով Վեհաժողովի մասնակից` փաստացի ավելին չէ, քան ստատիկ դիտորդը: Արդյոք դա ա՞յն դիրքն է, որ օբյեկտիվորեն բաժին է ընկնում Հայաստանին: Դատելով Հայաստանի իշխող դասի ներկայիս որակից, Հայաստանի կառավարման ներկայիս տրամաբանությունից և բովանդակությունից` նույնիսկ ստատիկ մասնակցի դիրքը համարվում է մեծ նվաճում կամ ձեռքբերում, մեծ հաջողություն Հայաստանի համար: Բայց եթե նկատի ենք առնում, որ Հայաստանը հարավկովկասյան ռեգիոնում հանդիսանում է միակ պետությունը, որն ունի միջուկային տեխնոլոգիա՝ ատոմակայան և հավակնում է նաև կառուցել նորը, ապա այդ դեպքում Հայաստանը, թերևս, պետք է որ հավակնի առավել նշանակալից դերի, քան ընդամենը վիճակագիրը: Բայց բանն էլ հենց այն է, որ իշխող դասի կամ պետական կառավարման համակարգի ներկայիս տրամաբանությամբ և բովանդակությամբ Հայաստանն օբյեկտիվորեն չի կարող հավակնել առավել նշանակալի դերի:

Բանն այն է, որ այդ իշխող դասի համար էական է, որ տեղ ունենա Սեուլի կամ այդօրինակ Վեհաժողովներում, որպեսզի հետո այդ տեղը նկարահանվի հեռուստախցիկներով և ցուցադրվի Հայաստանում՝ հանրությանը և նաև իշխող համակարգին հավատացնելով, որ Սերժ Սարգսյանն ունի միջազգային բարձր ընդունելություն, և իմաստ չունի վիճարկել նրա իշխանությունը կամ կասկածել, որ Արևմուտքը կարող է նրան զրկել իշխանությունից: ՀՀԿ համագումարի ելույթում, որ հնչեց մարտի 10-ին, Սերժ Սարգսյանը խոսում էր արտաքին քաղաքականության նախաձեռնողականության անհրաժեշտության մասին: Բայց, բացի հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնությունից, Սերժ Սարգսյանը արտաքին քաղաքականության նախաձեռնողականության որևէ այլ նշանակալից օրինակ չներկայացրեց: Մինչդեռ հայ-թուրքական դիվանագիտությունն արդեն ակնհայտորեն անցած էտապ է և այն վերսկսվելու պարագայում անգամ լինելու է բոլորովին այլ տրամաբանությամբ, քան այն, ինչ «նախաձեռնել» էր Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախաձեռնողականության միտումներ նկատվեցին նախորդ տարի սեպտեմբերի վերջին և հոկտեմբերին, երբ Սերժ Սարգսյանը այց կատարեց Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա և Լեհաստան երթուղով, իսկ հետո էլ Հայաստանում ընդունեց Ֆրանսիայի նախագահին: Նահանգներից մեկնելով Ֆրանսիա` նա այնտեղ քննարկեց Հայաստանի էներգետիկ համակարգում, մասնավորապես ատոմակայանի շինարարության մեջ Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը: Իսկ Փարիզից էլ մեկնելով Վարշավա և մասնակցելով ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի Վեհաժողովին, մի քանի կարևոր հայտարարություն արեց տարածաշրջանում եվրոպական էներգետիկ ծրագրերի, դրանց պատերազմ սնուցող էության և դրանից խուսափելու համար այդ ծրագրերի դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին: Իսկ դրանից մի քանի օր անց էլ Երևանում ընդունելով Նիկոլա Սարկոզիին` Սերժ Սարգսյանը կրկնեց Վարշավայում արտահայտած մտքերը, ինչպես նաև կրկին քննարկվեց էներգետիկ ներդրումների հարցը, ու Սարկոզին հայտարարեց, որ Ֆրանսիան աշխատանքային խումբ կգործուղի Հայաստան՝ նոր ատոմակայանի կառուցմանը Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը քննարկելու համար: Սակայն այդ հայտարարությունները կարծես թե սպասում են շարունակության, ու այդ շարունակությունը կարծես թե չկա թե՛ Եվրոպայից, թե՛ Հայաստանից: Ու տպավորությունն այն է, որ Եվրոպան չի ուզում շարունակել, իսկ Հայաստանն էլ չգիտե ինչպես շարունակել: Միգուցե այն պարզ պատճառով, որ Հայաստանն իր էներգետիկ ոլորտն ամբողջությամբ հանձնելով Ռուսաստանին, ներկայումս այդ ոլորտում փոփոխություններ մտցնելու ներուժ չունի և հույսն այդ առումով այն բանի վրա է, որ Արևմուտքը այդ առումով ինչ-որ պայմանավորվածությունների գա Ռուսաստանի հետ և մտնի Հայաստանի էներգետիկ ոլորտ:

Արդյունքում պաշտոնական Երևանին մնում է վիճակագրի դերը, մինչև որ Հայաստանը տարածաշրջանում կկորցնի միջուկային տեխնոլոգիաներ օգտագործող միակ պետության կարգավիճակը, երբ այլևս անգամ վիճակագրի դերը Երևանի համար կդադարի նույնիսկ քարոզչական էֆեկտի համար պիտանի լինելուց: Այդ հեռանկարից խուսափելու համար իհարկե Հայաստանում անհրաժեշտ է ներքին և արտաքին քաղաքականության, մոտեցումների, պատկերացումների էական, շրջադարձային վերանայում, արդիականացում, որի շնորհիվ կբարձրանա երկրի ինքնիշխանության և միջազգային քաղաքական սուբյեկտության մակարդակը, դրա հետ մեկտեղ՝ նաև հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանում միակ «միջուկային» պետության դիրքից առավելագույն շահ քաղելու համար: Առայժմ, այդ առումով էլ, իշխող դասը առավելապես մնում է ելույթների սահմանում և չի ցուցաբերում դրանից դուրս գալու կամք: Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում կիշխի ոչ թե դուրս գալու, այլ դուրս չգալու փիլիսոփայությունը՝ իշխանության ընձեռած ոսկեբեր գետակից դուրս չգալու փիլիսոփայությունը: Միայն թե խնդիրն այստեղ այն է, որ այդ փիլիսոփայությամբ լողորդներին, որքան էլ նրանք հմուտ են լողում, այդ գետակն ի վերջո ինքն է դուրս նետում ափ՝ հաճախ նույնիսկ հարվածելով ափամերձ քարերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում