Երեկ կայացավ Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում մեկնարկած շախմատի ավանդական սուպերմրցաշարի երրորդ տուրը: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Վաշիե Լագրավի հետ: Անակնկալ պարտություն կրեց համաշխարհային վարկանիշի առաջատարը. սպիտակ ֆիգուրներով հանդես եկող Մագնուս Կարլսենը ընդամենը 17 քայլ հետո ընդունեց իր պարտությունը 16-ամյա Անիշ Գիրի հետ պարտիայում: Մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Լ’Ամի – Անանդ 1/2
Սմիթս – Պոնոմարյով 0-1
Նակամուրա – Շիրով 1-0
Նեպոմնյաշչի – Գրիշչուկ 1/2
Կրամնիկ – Վան Հաո 1/2
Մրցաշարի B խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը երրորդ տուրում նույնպես ոչ ոքի խաղաց: Այս անգամ նրա մրցակիցը Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարան էր: Երրորդ տուրից հետո Սարգսյանը, վաստակած 2 միավորով, կիսում է երկրորդից հինգերորդ տեղերը: Մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Նիյբոեր – Ֆրեսինե 1/2
Մակշեյն – Տկաչև 1-0
Վոյտաշեկ – Լի Չաո 1-0
Լիմ – Սփուլմեն 0-1
Համեր – Սո 1/2
Եֆիմենկո – Գանգուլի 1/2