Միացյալ ազգերի կազմակերպությունը ստացել է տեղեկություններ, համաձայն որոնց՝ Սիրիայի Ազատ բանակը, որը պայքարում է Սիրիայի գործող ռեժիմի դեմ, իր շարքերում ներգրավում է անչափահասների: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
ՄԱԿ-ի անչափահասների հարցերով ներկայացուցիչն ասել է, որ նման տեղեկությունների իսկությունը հաստատված չէ և ստուգման ու ապացուցման կարիք ունի: ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաև չի նշել, թե որտեղից են ստացվել այդ տեղեկությունները` միաժամանակ հիշեցնելով, որ մինչև 15 տարեկան անչափահասների ներգրավումը ռազմական գործողություններում ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոնվենցիայի խախտում է:










































