Friday, 29 03 2024
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են

Հիզբոլլահը չի ընդունելու Հարիրիի դատարանի վճիռը

Իրանական Tehran Emrooz օրաթերթի հունվարի 18-ի գլխավոր թեման Լիբանանի ներքաղաքական իրավիճակն է: Թերթի հաղորդմամբ, Լիբանանի «Մարտի 8» ընդդիմադիր խմբակցությունը «Հիզբոլլահի» գլխավորությամբ հայտարարել է, որ չի ընդունելու Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով զբաղվող ՄԱԿ-ի դատարանի վճիռը:
Օրաթերթը հայտնում է. «Թեև Հարիրիի դատարանի դատախազ Դանիել Բելմարը երկուշաբթի՝ հունվարի 17-ին, հիշյալ դատարանի վերջնական վճիռը հանձնել է Հաագայի դատարանի դատավոր Դանիել Ֆրանսենին, բայց «Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը իր հայտարարության մեջ նշել է, որ «Մարտի 8» խմբակցությունն ու «Հիզբոլլահը» անվավեր են ճանաչում արձակված վճիռը, ու նաև դեմ են Սաադ Հարիրիի՝ կրկին վարչապետի պաշտոնում հայտնելուն:»
Tehran Emrooz-ի մատուցմամբ, «Հիզբոլլահի» առաջնորդը, դատարանի արձակած վճիռը սուտ հռչակելով, հայտարարել է, թե այդ վճիռն արձակել են ԱՄՆ-ն ու Իսրայելը, այլ ոչ դատարանը: Նասրալլահը, սթափության կոչ ուղղելով Լիբանանի ապագայի մասին մտահոգվող անհատներին, ներկայացրել է Հարիրիի սպանության գործի հետ կապված «Հիզբոլլահի» երեք նախապայմանները: Ըստ Նասրալլահի՝ «Հիզբոլլահը» նախ պահանջում է, որ Լիբանանի իշխանությունը կասեցնի ՄԱԿ-ի կողմից կազմված դատարանին ցուցաբերած ֆինանսական աջակցությունը, ապա բոլոր լիբանանցի դատախազները պետք է հեռանան ՄԱԿ-ի կողմից կազմված դատարանի կազմից, և վերջում՝ Լիբանանի իշխանությունը պետք է բոլոր կապերը խզի հիշյալ դատարանի հետ»։
Հարկ է նշել, որ, որոշ լուրերի համաձայն, Հարիրիի սպանության գործով զբաղվող դատարանը, հավանաբար, սպանության գործով մեղավոր է ճանաչելու «Հիզբոլլահին» և Իրանին:
Դատարան ներկայացված վճիռը դեռևս գաղտնի է պահվում, սակայն մոտ օրերս կհրապարակվի ի լուր աշխարհի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում